Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 73310

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 73310
23.10.2020 | 14:32

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2474-ով՝ հասնելով 73310-ի, գրանցվել է մահվան 14 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 489-ով և հասել 50276-ի, իրականացվել է 5760 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 368053-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. «Պացիենտները եղել են 67 (տղամարդ), 58 (կին), 57 (տղամարդ), 83 (տղամարդ), 77 (կին), 74 (կին), 87 (կին), 66 (տղամարդ), 69 (կին), 61 (տղամարդ), 72 (տղամարդ), 72 (կին), 96 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։ Մահերի ընդհանուր թիվը հասավ 1474-ի: Բուժվում է 21560 մարդ:

Դիտվել է՝ 3113

Մեկնաբանություններ